KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հայտարարագրումը չի չեղարկվել․ մի բան «տոնելուց» առաջ, ուշադիր կարդացեք

October 9, 2025
Share on FacebookShare on Twitter

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է․

«Հայեր ջան, հայտարարագրումը ՉԻ ՉԵՂԱՐԿՎԵԼ: Համատարած խրոխտ գրառումներ ու լայվեր հանդիպեցի, որոշեցի զգուշացնել, հայտարարագրումը չի չեղարկվել, ավելին՝ ավելի վատ ճանապարհով է գնալու: Եթե նախկինում ունեիք հայտարարագիր լրացնելուց հրաժարվելու ու դրա համար տուգանք վճարելու իրավունք, հիմա ձեր փոխարեն արդեն որոշել են․ ՊԵԿ-ը ձեր աշխատավարձի տվյալներով ԼՐԱՑՆՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ, դուք համարվում եք հայտարարագիր լրացրած, իսկ այդ ձեր կողմից չլրացրած հայտարարագրի անճշտություններն էլ մնում են ձեր պատասխանատվության տակ:

Մի ճշտում էլ․ եթե ուզում եք սոց.վճարի վերադարձ ստանալ, հայտարարագիրը պետք է լրացնեք ԱՆՁԱՄԲ: Ավելի վատ եղավ, իրականում:    

Հ.Գ. Մի բան «տոնելուց» առաջ մի քիչ ուշադիր կարդացեք կամ լսեք օրենքի փոփոխությունը, մեկ էլ մտածեք – այս իշխանությունը ե՞րբ է ինչ-որ քայլ արել, որն «ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար»»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր