KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

72-ամյա ծերունուն դատում են՝ Փաշինյանին սպառնալու համար

October 9, 2025
Share on FacebookShare on Twitter

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, երեկ դատական նիստ պետք է կայանար, սակայն այն հետաձգվեց՝ հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով: ԱՄՆ եւ Հայաստանի երկքաղաքացի, 72-ամյա Ռաֆայել Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին սպառնալու համար կանգնել է դատարանի առաջ:

Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքի ընթացքում Ռաֆայել Սարգսյանը կողքի սրճարաններից մեկում նստած էր եղել, ու հետաքրքրությունից դրդված մոտեցել էր մասնակիցներին, այդ մասին լրագրողներին էր ասել.

«Էս ժամանակները, որ մենք ենք ապրում, ես ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ վիզը պոկեմ»: Ոստիկանությունը ուղիղ եթերով հեռարձակված հանրահավաքը դիտել ու Ռաֆայել Սարգսյանի հարցազրույցն ուղարկել էր Քննչական, որն էլ ձերբակալել էր նրան, մեղադրանք առաջադրել: Թեև վիզը պոկելու, լեզուն կտրելու մասին խորհրդարանում արտահայտություններ էր արել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, սակայն նա դատարանի առաջ չի կանգնել՝ ի տարբերություն 72-ամյա ծերունու:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր