KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու համար»

October 9, 2025
Share on FacebookShare on Twitter

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, որում նշվում է․

«Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ իրականացվող ճնշումների շրջանակում, նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ վերջինիս որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու համար։ Մասնավորապես՝ փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր վերջինս խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Սույնով հայտնում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Ավելին՝ ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլետրոնային սարքերը ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։ Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում։      Որպես ճնշման միջոց, որդեգրվել է նաև այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին հանդիսանում է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերույթ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը։    

Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբն իր մտահոգությունն է հայտնում իրավական գործիքակազմի՝ այսչափ քաղաքականացված ու ապօրինի կիրառման գործելաոճի առումով, և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի և օրինականության տիրությում։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր