KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

October 9, 2025
Share on FacebookShare on Twitter

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել 14:30-ի սահմաններում: Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետոիտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Սեյրան Գ.-ին, ապա բախվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից տեղադրված փայտե էլեկտրասյանը և տապալել այն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Արման Գազարյանը:

Վրաերթի մասին Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր