KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ապրում ենք մի բռնապետական երկրում, որտեղ խոսելու համար մարդուն կարող են կալանավորել. Զոհված զինծառայողի հայր

October 10, 2025
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմի ժամանակ նախատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը վատառողջ էր, սակայն եկել էր մասնակցելու գլխավոր դատախազության առաջ ի պաշտպանություն կալանավորված Արսեն Ղուկասյանի կազմակերպված բողոքի ցույցին:

«Չէի կարող տանը՝ բազմոցին նստած դիտել, թե ինչ է կատարվում այստեղ: Մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում: Վերջապես 5 տարին լրացավ, ինչու մեր տղերքից, մեր երեխեքից որևէ լուր չկա: Եթե չկա, թող ասեն՝ գիտեք ինչ, էդ տղերքը էլ չեն գալու, հույսներդ կտրեք: Ասելիքս սա է…»,- նշեց Վահիդ Սահակյանը: Նա նաև անդրադարձավ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ զոհվածների եւ անհետ կորածների հարազատների հանդեպ ունեցած վերաբերմունքին.

«Ծնողներն ասում են, եթե 2018 թվից հետո էդ հողերը մերը չէին, մեր զինվորները ի՞նչ գործ ունեին այնտեղ…Ստեփանյանն ասում է՝ պետք է եղել, տարել ենք…Չեմ պատկերացնում՝ սա փողոցային զրո՞ւյց է, «բեսեդկայի» զրո՞ւյց է…Փոխանակ հարցին լուծում տաս, էդ մարդկանց աջակցես, ընդառաջես, ասես ձեզ համապատասխան մարդ կընդունի, հարցին լուծում կտա, ինչ ձևով ես վարվում…Չեմ հասկանում էս արհամարհական վերաբերմունքը, անտարբերությունը…»:

Ինչ վերաբերվում է անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի ձերբակալությանը, Վահիդ Սահակյանը նշում է.

«Արսենի կալանավորումը բոլորիս համար էլ սպասելի էր, նա ամենաակտիվ, ամենաճիշտ խոսող հերոսի հարազատներից է, դրա համար էլ կալանավորել են…Սա խոսքի ազատություն չէ, ապրում ենք մի բռնապետական երկրում, որտեղ խոսելու համար մարդուն կարող են կալանավորել»

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր