KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Եթե ՔՊ-ն Վաղարշապատում հաջողի, դրան հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ»

October 11, 2025
Share on FacebookShare on Twitter

«ՔՊ-ն պետական ապարատի միջոցով ճնշումներ է գործադրում մեր թիմակիցների ու նրանց բարեկամների վրա, ովքեր պետական աշխատանք կամ մասնավոր բիզնես ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը, ով գլխավորում է «Հաղթանակ» դաշինքի (ՀՅԴ և «Առաջ աջակենտրոն» կուսակցություն) ընտրական ցուցակը։ Նրա խոսքով թեպետ նախընտրական քարոզարշավը հոկտեմբերի 22-ին է սկսվելու, սակայն մթնոլորտն արդեն թեժացել է։

«Մենք ձգտում ենք բացարձակ հաղթանակի․ «Գյումրի 2» չի լինելու, լինելու է «Փարաքար 2», չնայած Փարաքարում հետևանքները ողբերգական էին»,- ասաց Խաչատրյանը՝ շարունակելով․ «Մեր կարգախոսն է՝ «եկել է ժամանակը», եկել է իշխանափոխության ժամանակը և կարծում եմ դա սկսվելու է հենց Էջմիածնից։ Ես արդեն ասել եմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ հաջողություն ունենա, հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ, դեպի Վեհարան, բայց ես վստահ եմ, որ վաղարշապատցին առավել քան հաստատակամ է լինելու իր քայլերի մեջ և թույլ չի տալու այդ ամենը»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր