Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին, որն այսօր որոշեց այս տարվա խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն։
«Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում», – X-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չունգը։ Վերջինս միաժամանակ պնդել է, թե չնայած այդ որոշմանը՝ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, «պատերազմներ ավարտել և կյանքեր փրկել»։
