KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

1,5 միլիոն դոլար, բնակարաններ Արաբական Միացյալ Էմիրություններում․ Վայոց Ձորի նոր մարզպետի հայտարարագրված ունեցվածքը

October 11, 2025
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։ Նա Ջերմուկի քաղաքապետն էր 2021 թվականի դեկտեմբերից։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նորանշանակ մարզպետի հայտարարագիրը։ Վահագն Արսենյանը «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է և ըստ պետական ռեգիստրի՝ 2017 թվականից «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի իրական շահառու։ Վահագն Արսենյանը, նկատենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 32-ամյա պաշտոնյայի հայտարարագրած անշարժ գույքի ցանկը բավական լայն է․ 2024 թվականին ունեցել է միանձնյա սեփականությամբ 2 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 6 բնակարան և 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), 3 հասարակական նշանակության շինություն և 9 հողամաս Ջերմուկում, 3 ավտոկայանատեղի Երևանի կենտրոնում։

Ընդ որում, Արսենյանը Երևանի կենտրոնի երկու բնակարանը ձեռք է բերել 2024 թվականին՝ մեկը` 33 մլն, իսկ մյուսը՝ 190 մլն դրամով։ 2024 թվականին Արսենյանը հայտարարագրել է մեկ «Ռոլս Ռոյս» և մեկ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որոնք մինչև տարվա վերջ վաճառել է։ Արսենյանը 2024 թվականի ընթացքում ձեռք է բերել 6,5 միլիոն դրամ արժողությամբ որսորդական SAKO ակոսափող հրացան։ Տարվա սկզբում պաշտոնյան իր բանկային հաշիվներում ունեցել է 330 եվրո, 9562 ԱՄՆ դոլար, 331,899 դրամ, իսկ տարվա վերջում իր մոտ մնացել է ընդամենը 6,076 դրամ։ Փոխարենը նրա կանխիկ դրամական միջոցներն են շատ․ պաշտոնյան տարվա սկզբում հայտարարագրել է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար, 30 միլիոն դրամ, 310 հազար եվրո և 5 միլիոն ռուբլի, իսկ տարվա վերջում ունեցել է 1,5 միլիոն դոլար, 35 միլիոն դրամ, 650 հազար եվրո և 5 միլիոն ռուբլի։

 

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր