Վրաստանի գործող իշխանությունները հայտարարեցին հաղթանակ տանելու և խորհրդարանում մեծամասնությունը պահպանելու մասին. քիչ առաջ ելույթներով հանդես են եկել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ընտրատեղամասերի 70,9%-ի քվեաթերթիկների մշակման արդյունքներով «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 53%-ը և կարող է ստանալ խորհրդարանի 150 մանդատներից ավելի քան 90-ը։
