ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Պետրոսյանը: ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռ. Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Սևակ Բադիրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
