KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

ՀՀ պետական պարտքը 2 տոկոսով կնվազի

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը մոտ երկու տոկոսով իջնելու է՝ ԿԲ-ի պարտքի հաշվին։ Այսինքն, պետական պարտքի ցուցանիշից դուրս է գալիս Կենտրոնական բանկի պարտքը։ Սա տեղի է ունենալու «Պետական պարտքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծի արդյունքում, որն այսօր քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մասին խորհրդարանական հանձնաժողովում։

Հարցը ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը (լուսանկարում)։ Նա հայտարարեց՝ կառավարության գործողությունների տեսանկյունից դա ոչինչ չի փոխում, պարզապես միջազգային գործընկերներին ավելի հստակ ենք ներկայանում։ 2025-ի մարտի 31-ի դրությամբ, հիշեցնենք, ՀՀ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տարակուսեց․ «Չեմ հասկանում ինչո՞ւ է ԿԲ-ն առանձնացվում․ դա առանձնացնում ենք, փոխարենը համայնքային պարտքը մտցնում ենք պետական պարտքի մեջ, նաև պետական ձեռնարկությունների կողմից վերցված պարտքն ենք մտցնում պետական պարտքի մեջ։ Սա ինձ կոնսոլիդացված բյուջեն է հիշեցնում, 20 տարի առաջ հասկացանք, որ դա այդքան էլ ճիշտ չէ և հանեցինք»։

Փոխնախարարը հստակեցրեց՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածությունների շրջանակում է դա արվում, դա ընդամենը հստակեցնում է ԿԲ անկախությունը պետությունից։ Ըստ նրա, իրականում ԿԲ-ն պետությունից անկախ է, իր գնահատմամբ՝ չափից էլ ավելի, բայց տարբեր բանակցությունների ժամանակ ԿԲ պարտքի հաշվարկումը պետական պարտքի հաշվեկշռում, միջազգային գործընկերների մոտ հարցեր է առաջացնում։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր