KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ Ֆրանսիայի նախկին նախագահը «Լիբիական գործով» իր հինգ տարվա ազատազրկումը կկրի Փարիզի 14-րդ թաղամասի Սանտե բանտում, հաղորդում է BBC-ն։ Սեպտեմբերի վերջին Փարիզի դատարանը 70-ամյա Սարկոզիին մեղավոր ճանաչեց Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ ընդունելու մեջ՝ իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար, և նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։ Նախկին նախագահը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքն անմեղ է և իր դեմ հարուցված քրեական հետապնդումը բացատրել է քաղաքական դրդապատճառներով։ Նրա փաստաբանները ծրագրում էին վճռաբեկ գանգատ ներկայացնել։ «Եթե նրանք ուզում են, որ ես բանտում քնեմ, բանտում կքնեմ, բայց կանեմ դա գլուխս բարձր»,- դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է Սարկոզին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր