KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին. Կանխատեսում է էքստրասենսը

October 27, 2024
Share on FacebookShare on Twitter

Էքստրասենս Ինարա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ առաջիկայում Հայաատանում իշխանափոխություն տեղի չի ունենալու, սակայն ինքը արդեն իսկ տեսնում է, որ Փաշինյանին փոխարինելու է գալիս մեկը, ով հայերեն խոսել չգիտի, խոսում է՝ ռուսերեն: Էքստրասենսն ասում է, որ չի բացառում, որ Հայաստանը կարող է միութենական պետության կազմում հայտնվել:

Նրա խոսքով՝ գարնանը Հայաստանին վտանգ է սպառնում, սակայն պարտադիր չէ, որ պատերազմի տեսքով այն լինի. «ԱՄՆ-ի ընտրությունները շատ կարևոր են լինելու, տեսնում եմ վտանգ: Ոչինչ հանգիստ չի լինելու: Ես փոփոխություններ եմ տեսնում Հայաստանում, վտանգ եմ տեսնում մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: Վտանգը մեծ է, բայց չեմ ասում, թե հաստատ պատերազմ է լինելու: Ադրբեջանը հող է ուզում, եթե մերոնք անընդհատ զիջեն, լավ բան չի լինի: Իրանի հետ կոնֆլիկտ եմ տեսնում: Եթե Իրանը լուրջ պատերազմի մեջ մտավ, Հայաստանը հաստատ տուժելու է: 2025 թվականին մարդիկ պետք է զգույշ լինեն ու վանեն իրենց մտքերը բացասականից: Ինքնասպանություններ, մանկապղծություններ, նման դեպքերի թիվն ավելանալու է 2025-ին: Նիկոլ Փաշինյանը դեռ չի հեռանալու, ես տեսնում եմ, որ նրան գալիս է փոխարինելու մեկը, ով ռուսերեն է խոսում: Նախորդ զրույցի ժամանակ էլ էի նշել, որ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում, այդ վտանգը չի անցել», – ասաց Ինարա Գրիգորյանը։

 

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր