KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Եվրոպան ավելի հաճախ է գազ դուրս բերում պահեստներից՝ եղանակի ցրտելու պատճառով

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Եվրոպական գազային օպերատորներն անցած շաբաթվա ընթացքում աշխատանքային օրերին ստորգետնյա գազապահեստներից ավելի շատ գազ են հանել, քան ներմղել։ Gas Infrastructure Europe-ի տվյալներով՝ զուտ արտահանում է արձանագրվել հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին։ Այդ օրերին տարածաշրջանում օդի ջերմաստիճանը նկատելիորեն ցածր է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Ըստ փաստացի տվյալների և գործող կանխատեսումների՝ հոկտեմբերին միջին ջերմաստիճանը մոտ երկու աստիճանով ցածր է նախորդ տարվա համեմատ և մեկ աստիճանով ցածր՝ կլիմայական նորմայից։ Պատմականորեն այս հոկտեմբերը կարող է դառնալ ամենացուրտը վերջին ինը տարվա ընթացքում՝ 2017-ից ի վեր։

Այնուամենայնիվ, դեռևս չի հաստատվել կայուն միտում՝ գազի ներմղումից անցնելու դեպի արտահանում (համեմատության համար՝ 2024 թ․ արտահանումը սկսվել էր հոկտեմբերի 29-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 6-ին)։ Ուրբաթ օրը Եվրոպան կրկին ավելացրել է պահեստային պաշարները, իսկ հանգստյան օրերին արդյունաբերական պահանջարկի նվազման ֆոնին հաջողվել է ներմղել լրացուցիչ գազ։ Սակայն մակրոտարածաշրջանը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ապահովել ԵՄ կանոնակարգով պահանջվող՝ նոյեմբերի 1-ին ստորգետնյա գազապհեստարանների 90% լցվածության մակարդակը։ Կանխատեսելով լիցքավորման դժվարություններ՝ եվրոպական կարգավորիչը նախապես թույլ էր տվել նվազեցնել նպատակային պահուստային շեմը։ Դժվարությունները խորանում են նաև այն պատճառով, որ Եվրոպան, բացի սեփական սպառողներից, պարտավոր է գազ մատակարարել նաև Ուկրաինայի օբյեկտներին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր