KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանում թալանել են քաղաքացուն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Խ.-ն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օհանովի 2-րդ շենքի բակում իր կողմից կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և փորձաքրեագետի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք Սամվել Խ.-ի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը (կապոտ), լուսարձակները, 7 հայելիները՝ նրան պատճառելով մոտ 1 ու կես միլիոն դրամի վնաս: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ամեն օր լսում ենք՝ սրա տունը տարան, սրա խանութը տարան, սրա ավտոն տարան, բայց չենք լսում՝ արդյո՞ք բռնվեցին գողը կամ գողերը: Արդեն 3-րդ դեպքն է, որ էս բակում մեքենա են թալանում: Անկեղծ հույս էլ չունենք, թե էս անգամ կբացահայտվի. ոստիկաններն ու քննիչները գալիս արձանագրում են ու վերջ, յա կբացեն, յա չեն բացի, բայց դրա դեմը ո՞վ պետք է առնի: Արդյո՞ք այս դեպքը կբացահայտվի, թե սա էլ կմնա հերթական չբացահայտված հանցագործությունը, չգիտենք, բայց այնքան էլ վստահ չենք, թե կբռնվեն գողը կամ գողերը»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր