KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։ Վերջինիս կինը՝ Լինդա Էուլջեքջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Վիգենը զանգել է ուրբաթ օրը։

«Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,- պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են իրերը փոխանցելու նրան։ «Մենք դիմեցինք Սիրանուշ Սահակյանին, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ տարբերակ կա դրա համար, սակայն նա ասաց, որ ներկայումս իրենք այդ հարցում չեն կարող օգնել, չունեն որևէ տարբերակ՝ որևէ իր փոխանցելու համար։ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը նրանց այցելում է այնտեղ ու որի միջոցով հնարավոր կլինի որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել»,-ասաց Լինդա Էուլջեքջյանը։

46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր