KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Բժշկականի դիպլոմն օգտագործվում է որպես «էմիգրացիայի ուղեգիր»». Կարեն Հեքիմյան

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչո՞վ են հայաստանցի բժիշկները տարբերվում… վարսավիրներից:      Երևանի պետական բժշկական համալսարանը տարեկան ունի շուրջ 600-700 շրջանավարտ: Հայաստանն այդքան բժիշկների կարիք չունի: Արդյունքում` Բժշկականի դիպլոմն օգտագործվում է որպես «էմիգրացիայի ուղեգիր»: Ինչպես ասացի, «էմիգրացիայի ուղեգրով» արտագաղթելը նորավարտ բժշկի համար վերջնարդյունքն է: Իսկ ի՞նչ է լինում մինչ այդ:

Նորավարտ բժիշկն, աշխատանք ստանալու ակնկալիքով, դիմում է բոլոր ԲԿ-ներին: ԲԿ-ներից գրեթե նույն պատասխանն է ստանում` «աշխատատեղ չկա»: Հետաքրքիրն այն է, որ ԲԿ-ների մեծ մասից, բացի «աշխատատեղ չկա»-ից, ապագա էմիգրանտը ստանում է նաև «եթե հաճախորդներ ունեք, ապա եկեք» պատասխանը: Նախ` բժշկության մեջ ի՞նչ է նշանակում «հաճախորդ ունենալ»: Բժիշկը հո վարսավի՞ր չէ: Եվ, որտեղի՞ց նորավարտ բժիշկը պետք է «հաճախորդ» ունենա: Բացի դրանից` եթե ԲԿ-ից դեմ չեն «հաճախորդներով» բժշկին աշխատանքի ընդունել, ապա ինչո՞ւ են ասում, որ աշխատատեղ չկա: Փաստորեն՝ կա: Փաստորեն՝ հաճախորդներ չկան: Այդ դեպքում, ինչո՞վ են զբաղվում ԲԿ-ների բազմաթիվ և բազմամյա բժիշկները, եթե նորավարտ բժիշկներից «հաճախորդներ» են պահանջում:    

Մինչ օրս հայտնի էր, որ վարսավիրանոցներում «հաճախորդներով» վարսավիրներ են պահանջվում: Պարզվեց, որ ԲԿ-ում այնպես, ինչպես վարսավիրանոցներում, պահանջված են «հաճախորդներով» բժիշկները: Եվ, եթե նորավարտ բժիշկը չունի ծանոթ-բարեկամ և «հաճախորդներ», ապա ի գործ է դրվում «էմիգրացիայի ուղեգիրը»: Մեծ հաշվով, Բժշկականը նախապես պլանավորված և լավ կազմակերպված արտագաղթ է իրականացնում: 

Հիշեցնեմ` «Էմիգրացիայի ուղեգրերի» պաշտոնական հովանավորներ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն, «վաճառքի մենեջեր»` Բժշկականի ռեկտոր Մուրադյան Արմեն, «Իրական Հայաստանի» ճարտարապետ` Նիկոլ Փաշինյան»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր