Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Եթե առաջիկա օրերին և շաբաթներին հարևան երկիրը ազատ չարձակի հայ գերիներից մեկին կամ մի քանիսին, ապա խաղաղության հույսը շարունակվող նախապայմանների ֆոնին ավելի աղոտ կդառնա: Ավելին, դա կնշանակի, որ Ադրբեջանին խաղաղություն ուղղակի պետք չէ: Եթե Ալիևի ցանկությունն է առաջիկա ընտրություններում Հայաստանի գործող իշխանությունների վերընտրությունը, որպեսզի խաղաղության գործընթացում ֆորս մաժոր չլինի, ապա Փաշինյանին անուղղակի աջակցության և հարգանքի ավելի ուժեղ քայլ հնարավոր չէ, քան գերիներ թողնելն է: Խոսքը այն գերիների մասին է, որոնց անունը հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը անգամ չի լսել: Պետք չէ ունենալ պատրանքներ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հեշտ կազատվի: Ցավոք, դա շատ երկար կարող է տևել, անգամ եթե ստորագրվի խաղաղության պայմանագիր և Երևանն ու Բաքուն հաստատեն դիվանագիտական հարաբերություններ»:
