ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ֆեյսբուքյան եթերում է:
«Եթե դուք աշխատանք եք փնտրում բարեկեցության համար, ձեր գտած աշխատանքը՝ յոլա գնալ գուցե, բայց բարեկեցություն չի ապահովելու: Բարեկեցության համար այնպես արեք, որ աշխատանքը ձեզ փնտրի: Դրա համար ձեզ պետք է երեք բան՝ կրթություն, կրթություն և կրթություն: Եթե ունեք կրթություն, բայց աշխատանքը ձեզ չի փնտրում, հարկավոր է երեք բան՝ կրթություն, կրթություն և կրթություն»,- նշել է նա:
