ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնեն այսօրվա ասուլիսի ժամանակ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ. «Բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ: Առաջ ընթանալով ասեմ, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու խաղաղությանը, դիմակայունությանը ՀՀ-ում և տարածաշրջանում»,- ասել է նա:
