Մասաչուսեթսի նախկին նահանգապետ և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի եղբոր կնոջը մահացած են գտել Քալիֆորնիայի առևտրի կենտրոնի կայանատեղիում, հաղորդում է People-ը։ 64-ամյա Քերի Էլիզաբեթ Ռոմնիի մահվան պատճառը, ենթադրաբար, շենքից ընկնելն է։ Մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ: Իրավապահ մարմինները բացառում են հանցավոր գործողությունը։
