«Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է, և տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է տեխնոլոգիաների նկատմամբ ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»,- իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը:
