KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Աննա Սարգսյանը շախմատի ԱՄՆ առաջնության միանձնյա առաջատարն է

October 15, 2025
Share on FacebookShare on Twitter

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ առաջնությունում գերազանց է մեկնարկել Հայաստանի կանանց ազգային հավաքականի նախկին անդամ Աննա Սարգսյանը, որը տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը, ընդ որում, ԱՄՆ 8-ակի չեմպիոն Իրինա Կրուշի նկատմամբ, և 2,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ընդ որում, Աննան թե տղամարդկանց, թե կանանց մեջ միակ շախմատիստն է, որը երկու պարտիայում էլ հաղթանակ է տարել: Երրորդ տուրում Աննան սևերով խաղալու է Ջենիֆեր Յուի հետ:

Կանանց առաջնությունում մեր մյուս հայրենակիցը՝ Տաթեւ Աբրահամյանը, կրկին ոչ-ոքի է արել և 1,0 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Տղամարդկանց առաջնությունում Լևոն Արոնյանը վաստակել է 1,5 միավոր և Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի և Սեմ Շենկլանդի հետ կազմել է առաջատարների քառյակը: Սամուել Սևյանը կրկին ոչ-ոքի է արել եւ առայժմ 5-րդն է: Երրորդ տուրում Արոնյանն ու Սևյանը խաղալու են միմյանց հետ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր