Վերջերս ճապոնացի գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա երբևէ գրանցված ամենահին մանրէաբանական գաղութը, ասվում է Microbial Ecology գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում պեղված ժայռի ճեղքում հայտնաբերվել են մոտավորապես երկու միլիարդ տարեկան մանրէներ: Բացահայտումը մեծ ոգևորություն առաջացրեց գիտական հանրության մեջ, քանի որ մինչ այժմ մանրէների ամենահին նմուշը թվագրվել է մոտ 100 միլիոն տարի առաջ:
«Մենք չգիտեինք, որ 2 միլիարդ տարվա ժայռերը կարող են լինել բնակելի», – ասում է հետազոտության գլխավոր հեղինակ Տոկիոյի համալսարանի Յոհեյ Սուզուկին։ Մինչ այժմ ամենահին երկրաբանական շերտը, որում կենդանի միկրոօրգանիզմներ էին հայտնաբերվել, օվկիանոսի հատակին 100 միլիոն տարվա վաղեմություն ունեցող հանքավայրն էր։
Ուսումնասիրությունը պետք է գիտնականներին ավելի խորը պատկերացում տա Երկրի վրա վաղ կյանքի էվոլյուցիայի և հենց մեր մոլորակի պատմության մասին:
