KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումները վերսկսվել են

October 15, 2025
Share on FacebookShare on Twitter

Աֆղանստանի և Պակիստանի զինվորականների միջև ծանր մարտերը վերսկսվել են Դուրանդի գծի երկայնքով, որը Աֆղանստանի չճանաչված սահմանն է Պակիստանի հետ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Tolo news-ին։    

«Տեղական աղբյուրները հաղորդում են, որ Սփինբուլդակ-Չաման սահմանային անցակետում լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Պայթեցվել է Բարեկամության դարպասը (սահմանային անցակետում- խմբ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեղի բնակիչների խոսքով՝ բախումները սկսվել են վաղ առավոտյան, երբ պակիստանյան ուժերը ծանր տեխնիկա են օգտագործել Քանդահար նահանգի Սփինբուլդակին հարակից տարածքների վրա, իսկ թալիբները պատասխանել են կրակին։    

Ըստ հաղորդագրությունների՝ Սփինբուլդակում զոհվել է քաղաքացիական երեք անձ, վիրավորվել են երեխաներ։ Զոհեր կան նաև պակիստանյան զորքերի շրջանում, սակայն երկու կողմերի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։ Tolo news-ի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել նաև Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին շրջանի Բանդար շրջանում։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր