KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս»․ Նաիրի Հոխիկյան

October 15, 2025
Share on FacebookShare on Twitter

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2018-ին, երբ Նիկոլի հովանավորած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Գնդեվանքում հարձակվել էին Կաթողիկոսի վրա, ապա գրոհել Մայր Աթոռի Վեհարանը, եկեղեցու բազմաթիվ սպասավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Այդ ժամանակ Ստեփան Ասատրյանը սարկավագ էր, ով հանդիպման ժամանակ ելույթ էր ունեցել կաթողիկոսի առաջ ու, ըստ ներկաների պատմածների, հայտարարել էր, թե պատրաստ է իր կյանքը տալ հանուն Վեհափառի։ Դրանից հետո Վեհափառի օրհնությամբ Ստեփան սարկավագը դարձավ քահանա՝ կրելով Տեր Արամ Ասատրյան անունը, նշանակվեց հոգևոր ծառայության Հովհանավանքում։ Այդ նույն ժամանակ նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։      Այդքանից հետո Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ։

Ու դրանից հետո Օհանավանքի որևէ բնակիչ պիտի ասի, թե իրենց մոտ բարոյական ու աստվածասեր քահանա է ծառայո՞ւմ: Ափսոս է Հովհանավանքը, որի սուրբ պատերը պղծվում են»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր