KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. կա վիրավոր

October 15, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Ս.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափովել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության օրվա պատասխանատու հերթապահ քննիչը, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր