«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրավապահները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ հատուկ տեխնիկա է բերվել առաջնորդարան, որոնց օգնությամբ ԱԱԾ աշխատակիցների վերահսկողությամբ ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների ստորաբաժանման աշխատակիցները բացում են առաջնորդարանի հատուկ պահոցները։
