KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

October 16, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ ՀՀ է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով՝ 4780․59 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Այնուհետև, թմրամիջոցը մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձը կապ է հաստատել Ա.Խ.-ի և երկու օտարերկրյա քաղաքացու հետ՝ առաջարկելով շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, ձեռք բերել մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցից առանձնացված զանգվածներ, ինչին վերջիններս համաձայնել են:

Խմբի կազմում գործող Ա․Խ․-ն և օտարերկրյա երկու քաղաքացիներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու և տեղափոխելու հանցավոր մտադրությունը, քանի որ վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր