KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Իսրայելը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա

October 26, 2024
Share on FacebookShare on Twitter

Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին՝ հրեական պետության ուղղությամբ տեղի ունեցած զանգվածային հարվածի։  Այս մասին հայտնում է Axios պորտալը։

«Իսրայելը վաղ առավոտյան հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին նրա զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակման»,- գրում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունն իր հերթին հայտնել է երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում պայթյունների մասին, ընդգծում է պորտալը։

«Իսրայելական ռեժիմն այսօր առավոտյան հարձակում է իրականացրել Թեհրան, Խուզեստան և Իլամ Նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա։ Չնայած երկրի ՀՕՊհամակարգի հաջող հակազդեցությանը, մի շարք օբյեկտների հասցվել է սահմանափակ վնաս», – հայտարարել են Իրանի ՀՕՊ ուժերը:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ՌՕՈւ ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են Իսրայել՝ ավարտելով գրոհը:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Իրանի մի շարք շրջաններում ռազմական թիրախներին հասցվող ճշգրիտ և նպատակային հարվածները։ Մեր ինքնաթիռները ապահով վերադարձան տուն։ Հարվածը հասցվել է` ի պատասխան վերջին ամիսներին Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ իրանական ռեժիմի հարձակումների: Պատասխան հարվածն ավարտված է, առաքելությունն ավարտված է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելական բանակում նշել են նաև Իրանում հարձակված թիրախները. դրանց թվում են հրթիռային գործարանները, «Երկիր – օդ» հրթիռային համալիրները և ՀՕՊ հզորությունները: Իսրայելի գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ:

Ըստ ԶԼՄ-ների, սա պատմության մեջ առաջին իսրայելական ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի համար իշխանությունները պաշտոնապես ստանձնել են պատասխանատվությունը:

Առավոտյան Իրանում ավիաչվերթերը չեղարկվել են, սակայն ավելի ուշ ավիահաղորդակցությունը վերականգնվել է։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր