KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Այս ամենն ավելի շատ «Մեր ձևով» շարժման դեմ է: Իշխանությունը տեսնում է, որ նրանց վարկանիշը, ի տարբերություն իր վարկանիշի, աճում է

October 16, 2025
Share on FacebookShare on Twitter

«Հրապարակի» զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն է:

– Իշխանություններն ուզում են այնպիսի օրենսդրական փոփոխությունների գնալ, որպեսզի թույլ չտան՝ նոր կուսակցություններ հիմնադրվեն մեզանում, այդ կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, ֆինանսավորողներ ունենան եւ այլն: Ընտրական օրենսգրքում ՔՊ-ական իշխանությունը փոփոխություններ առաջին անգամ կատարեց երկու տարի առաջ, սակայն այդ փոփոխությունները կարծես կյանքի չեն կոչվել, երևի սպասում են, որ վճռական պահին կիրառեն:

– Տեղյա՞կ եք` ի՞նչ փոփոխություններ են արվել, ինչն են կիրառել, ինչը՝ ոչ:

– Ասեմ, որ արդեն իսկ ահագին փոփոխություններ կիրառվել են: Հավանաբար, նոր փոփոխություններ էլ են նախատեսում, սակայն եղած փոփոխություններից մի քանիսը կիրառում են արդեն իսկ: Դրանք հիմնականում վերաբերում են կուսակցություններին, որոնց պարտադրում են ներկայացնել հաշվետվություն: Փոփոխությունները միտված են նաև կուսակցությունների ֆինանսական միջոցներին: Պարտադրում են ֆինանսական միջոցները ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասում են, որ կուսակցությունների կանոնադրությունները պետք է համապատասխանեն կուսակցությունների մասին նոր օրենքին, հակառակ դեպքում կառաջանան կուսակցությունը չգրանցելու հիմքեր և այլն: Իշխանություններն ուզում են նաև նոր փոփոխություններ իրականացնել, որոնք կվերաբերեն կուսակցությունների գրանցման սահմանափակումներին:

– Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ակնարկել է, որ նոր փոփոխություններ է նախատեսում այս ոլորտում: Ձեր կարծիքով` դրանք ո՞ւմ դեմ են ուղղված: Կոնկրետ ո՞ր ուժին են փորձում խանգարել, գուցե, որ ընտրություններին չկարողանան մասնակցել կամ մասնակցությունը չեղարկել, այնպես, ինչպես արվեց Մոլդովայում:

– Նիկոլ Փաշինյանը տեսնում է, թե ինչ պատկեր է ձևավորվում 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Նա տեսնում է, որ իշխանությունը կորցնելու վտանգը շատ մոտ է: Գիտակցում է, որ ավելի լավ է որոշ ուժերի մասնակցությունն ընտրություններին թույլ չտա, քան թե կորցնի իշխանությունը: Այս ամենն ավելի շատ «Մեր ձևով» շարժման դեմ է: Ամեն կերպ փորձում են խոչընդոտել Սամվել Կարապետյանի ուժին: Իշխանությունը տեսնում է, որ նրանց վարկանիշը, ի տարբերություն իր վարկանիշի, աճում է, և փորձում է ոչ լեգիտիմ ձևերով պայքարել նրանց դեմ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր