ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև նշանակվել:
Հետ կանչվել են՝
– Արման Խաչատրյանը՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի
– Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից
– Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից
– Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նշանակվել են՝
– Արմեն Պապիկյանը՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)
– Հասմիկ Տոլմաջյանը՝ Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)
– Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)
– Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա):
