ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է Հնդկաստանը Իրանի հետ՝ պնդելով, որ ինքը մաքսատուրքեր է կիրառել «Իրանի (Հնդկաստանի․-խմբ) և Պակիստանի միջև» հնարավոր միջուկային պատերազմը կանխելու համար: «Եթե նայեք Պակիստանին և Իրանին, ես նրանց ասացի, որ եթե պատերազմ սկսեն, ես 200 տոկոս մաքսատուրք կսահմանեմ, և 24 ժամվա ընթացքում պատերազմն ավարտվեց», – նշել է Թրամփը։
