ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել առանց ամերիկյան «Տոմահավկ» թևավոր հրթիռները Կիևին տրամադրելու անհրաժեշտության։ «Հուսով եմ՝ կկարողանանք ավարտել հակամարտությունը՝ առանց «Տոմահավկ»-երի մասին մտածելու»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
