KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանի տարբեր փողոցների անվանափոխության առաջարկներ են արվել

October 18, 2025
Share on FacebookShare on Twitter

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն առաջարկում է Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 5-րդ փողոցը (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում մինչև Սիլիկյան 13-րդ փողոց) անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նշանավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անվամբ։ Նախագիծն ընդգրկվել է ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում։

Որոշման նախագծում նշվում է, որ փողոցն անվանափոխելու նախաձեռնությունը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանինն է․ այս տարի լրանում է Աճեմյանի մահվան հոբելյանական 100-րդ տարելիցը։

«Ալեքսանդր Աճեմյանը գրել է վեց սիմֆոնիա, հեղինակել է նաև «Հովվերգական սիմֆոնիետ», «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957թ.), վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն թատերական ներկայացումների և կինոնկարների համար: Նա հայ երաժիշտներից առաջինն է եղել, որ սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ` նրա երկրորդ սիմֆոնիան: Հեղինակել է հուզական և քնարական բազում երգեր: 1971-87թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1975-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1965-ին՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, իսկ 1984-ին՝ ժողովրդական արտիստի կոչման»,- նշվում է որոշման նախագծում։

Ավագանու ՔՊ-ական անդամը մեկ այլ նախագիծ է ներկայացրել՝ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 6-րդ փողոցը (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում Սիլիկյան 11-րդ փողոց) նշանավոր հայ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անվամբ անվանակոչելու։ Այս առաջարկը ևս արվել է Սաթունցի որդու՝ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կողմից։

«Արամ Սաթունցը ծնվել է Թուրքմենստանի Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի եղբայրն է: 1931-41թթ եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր: 1938-41թթ սովորել է Բաքվի կոնսերվատորիայի, 1944-47թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարաններում: 1941-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-74թթ՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր: Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հ.Պարոնյանի, 1938թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979թ.), «Ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967թ., Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974թ.), «Հայկական ֆանտազիա» (1960թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար: Հրատարակվել է կոմպոզիտորի երգերի 3 ժողովածու (1969թ., 1975թ., 1983թ.): Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985թ.՝ ժողովրդական արտիստի կոչման»,- նշված է որոշման նախագծում։

Իր հերթին «Հանրապետություն» խմբակցությունն էլ առաջարկում է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցն անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր