«Ազատություն» – Ադրբեջանի կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեում 2,65 միլիարդ դոլար է հատկացրել հատուկ ռազմական նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման համար։ Այս տվյալների մասին նշված է հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում, որը ներկայացվել է Ադրբեջանի Միլլի Մեջլիս, հայտնում են պետական լրատվամիջոցները:
