KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

October 19, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածում՝ Արտաշատի խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Յաշա Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Ն.-ի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Mercedes»-ի վարորդը և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդն ու մոտոցիկլավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր