Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93%-ը (1,118,796 ձայն), հաղորդում է Interpress News-ը։
Ըստ ԿԸՀ-ի՝ այս պահին 3111 ընտրատեղամասերից 3109-ի ձայները հաշված են, ինչը կազմում է դրանց ընդհանուր թվի 99,936%-ը։
Երկրորդ տեղում «Հանուն փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»-ն է ՝ 11,03% (228821 ձայն):
«Միասնություն – ազգային շարժում»՝ 10,161% (210,787 ձայն),
«Ուժեղ Վրաստան – Լելո, Հանուն ժողովրդի, Հանուն ազատության» – 8,814% (182,839 ձայն),
«Գախարիան Վրաստանի համար» կուսակցություն՝ 7,771% (161215 ձայն):
Ինչ վերաբերում է մնացած երկու տեղամասերին, ապա, ըստ Վրաստանի ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի, Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում ընտրությունների արդյունքները չեղարկվել են, իսկ Դուշեթիի տեղամասից արձանագրությունը դեռ չի ստացվել։
© news.am
