Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: «Նախապես առաջարկվում էր փոփոխությունը մտցնել ամառային զորակոչից, բայց ՊՆ-ի գործընկերների հետ քննարկում ունեցանք և որոշվեց ներդնել ձմեռային զորակոչից»,- նշել է Փաշինյանը: Այսուհետ ժամկետային զինծառայությունը կլինի 1,5 տարի՝ 2-ի փոխարեն։
