ArmLur.am-ի քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հովհաննավանք եկեղեցու տարածքում ոստիկաններ են բերել։ Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետականի տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ի պատասխան այս իրավիճակի Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարեց, որ ինքը որևէ տեղ չի հեռանալու, ավելի նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կիրակի՝ հոկտեմբերի 26-ին հրավիրում է պատարագի։ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր Տեր Արամ քահանա Ասատրյանին և հայտարարել, որ գնալու է կիրակի պատարագի։ Ու մինչ ՔՊ-ականները հայտարարում են, որ կիրակի Սուրբ Հովհաննավանք են գնալու վարչապետի հետ պատարագի մասնակցելու, իրավապահները արդեն գործի են անցել և եկեղեցին հսկում են։
ArmLur.am-ին հայտնեցին, որ իրավապահ մարմիններ են եկել եկեղեցու տարածք և հսկողություն են իրականացնում։
