Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից ԱԺ-ն քննարկում է ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ այն ընդունեց ձայների՝ 63 «կողմ» և 31 «դեմ» հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ մտահոգություններ կան՝ նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է։ Թագուհի Ղազարյանը երեկ փաստացի հաստատել էր, որ իրենց նպատակը «Շողակաթի» փակումն է․
«Դա մտահոգություն և կարծիք չէ։ Այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներ է կարգավորում, որով, ինչպես զեկուցման ընթացքում ասացի, այս տարիների ընթացքում 3 միլիարդ դրամի դրամական միջոցներ առանց մրցույթի և մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության»։
