Օգտատեր Սեդա Խաչատրյանն ահազանգում է.
«Հոկտեմբերի 15-ին Մուրացանի հիվանդանոցում տեղի է ունեցել սպանություն։ Դիմածնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։ Շատ դիմածնոտային մասնագետների հետ զրուցելով պարզեցինք, որ ընդամենը պետք էր կտրվածք անել լիդոկայինով, մաքրել թարախը և նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ։ Բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում (բերանի տրիզմ), և նարկոզի գործողություններից ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել, երեխան խեղդվել է /ասպիրացիայից/ և տեղի է ունեցել սրտի կանգ։
Պետք է պատասխանատվություն կրեն բուժող դիմածնոտային վիրաբույժ Քրիստինե Վարդանյանը, անեսթեզիոլոգ Մեսրոպ Մարգարյանը և իհարկե Մուրացան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանն, ով կոծկում է ճիշտ եղելությունը և թույլ է տվել մինչև օրս աշխատել այդ բժիշկներին։ Պատասխան են տալու բոլորը, անգամ` բուժքույրերը»:
