KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանի վերջնամասում «Mercedes»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

October 23, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում 29-ամյա Նարեկ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի վերջնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին ու մխրճվել դրանց մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Փրկարարները, ապա նրանց միացած՝ ճանապարհը սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երկաթե արգելապատնեշի միջից: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Արագածոտնի պարեկներն ու Ապարանի ոստիկանները պարզում են այդ տեղեկությունը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր