KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mitsubishi»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել է ձորում

October 23, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Մ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր