KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ից կգործի որպես լիարժեք կառույց

October 24, 2025
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով։ Ավարտական փուլում է Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը։ Հստակեցված է Գվարդիայի գործառույթների շրջանակը․ այն կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։

Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը: Այս փուլում ակտիվորեն ընթանում է Գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտնելու ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ Գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։

Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռք բերումը վերջնական փուլում են։ Ծառայողները կունենան նաև գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։ Միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով Ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր