Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված, 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի և բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար դոլար, 14 մլն 250 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 2 հազար շվեյցարական ֆրանկ։ Հետաքրքիր է թե ինչ եղանակով է վաստակել այս գումարները Առաքելյանը։ Դրանց ծագումնաբանությունը նա չի հայտարարագրել:
