KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի, Հրազդանի կիրճում գործող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում. 35-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, իր նկատմամբ անօրինական գործողություններ է կատարվել

October 24, 2025
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 35-ամյա Լիանա Ս.-ից, ով հայտնել է, որ իրեն Հրազդանի կիրճում գրոծող «Նաբերեժնի» ռեստորանային համալիրում իր կամքին հակառակ պահում են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի տեղակալ Բագրատունյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները հայտնաբերել են ահազանգող կնոջը, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ Երևանի բնակիչ 36-ամյա Հայկազ Մ.-ն իր կամքին հակառակ իրեն պահել է նշված ռեստորանային համալիրում և ալկոհոլի ազդեցության տակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, մի քանի անգամ խմիչք է լցրել իր վրա, այդ կերպ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Դեպքի փաստով Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար: Մալաթիայի ոստիկանները որոնում են կասկածյալ Հայկազ Մ.-ին:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր