KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Պերուի նախկին նախագահը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

November 27, 2025
Share on FacebookShare on Twitter

Պերուում դատարանը նախկին նախագահ Մարտին Վիսկարային կոռուպցիայի գործով դատապարտել է 14 տարվա ազատազրկման: Լսումները հեռարձակվել են RPP ռադիոկայանով: Վիսկարան դատապարտվել է ութ տարվա ազատազրկման մեղադրանքի մեկ դրվագով և վեց տարվա՝ մեկ այլ մեղադրանքի դրվագով:

«Հաշվի առնելով հանցագործությունների համակցությունը՝ ընդհանուր պատիժը կազմում է 14 տարի: Պատիժը պետք է լինի իրական և ենթակա է անհապաղ կատարման»,- դատավճիռը հրապարակելիս հայտարարել է դատավորը: Ինքը՝ Վիսկարան սուր քննադատության է ենթարկել դատարանի որոշումը՝ այն դատական համակարգի խայտառակություն որակելով:

«Ինձ դատապարտում են մաֆիոզ դավադրությանը հակազդելու համար»,- դատավճռից հետո գրել է նախկին նախագահը X-ում: Քննիչները պնդում են, որ Մոկեգուա դեպարտամենտի նահանգապետի պաշտոնավարման ընթացքում (2011–2014 թվականներ) նա կաշառք է ստացել տարբեր նախագծերի մրցույթներ անցկացնող ընկերություններից: Վիսկարան հերքում է մեղադրանքները:

Վիսկարրան նախագահի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի մարտին՝ Պեդրո Պաբլո Կուչինսկու հրաժարականից հետո: Սակայն 2020 թվականի նոյեմբերին Պերուի Կոնգրեսը քվեարկել է նրան պաշտոնանկ անելու օգտին՝ նրան «բարոյապես անգործունակ» ճանաչելով՝ Մոկեգուայում կոռուպցիոն սխեմաներին նրա հնարավոր ներգրավվածության մասին հաղորդագրությունների ֆոնին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր