KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Անտառները գիշեր-ցերեկ կտրում են, կտրածը թաքցնելու համար տարածքները այրում, որ հետքերը կորցնեն». Գոռ Մադոյան

November 27, 2025
Share on FacebookShare on Twitter

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իրենց օջախն է, ինչ կուզեն կանեն: Բանաձևն էլ կա` եթե աղքատ եք, ապա ձեր գլխից է դա, ուրեմն քիչ եք ծառ կտրել, կամ Սևանի ձուկ քիչ եք գողացել, քիչ եք տենդեր շահել: Հենա նայեք, Նարեկին Նալբանդյանին կամ Արամ Սարգսյանի եղբոր փեսուն, տեսեք ինչ ուշիմ ու իմաստուն բիզնեսմեններ են, մեկը անդադար բիզնեսներ է գնում, մյուսը՝ պետական տենդեր շահում: Ձեր ուղեղից ա, ձեր:     

Մենք ձեզ չենք խանգարում ինքնակերակրվել-ապրել, դուք չեք խառնվում մեր քաղաքականությանը, մեր գործերին: Սա է օջախի հանրային պայմանագրի առանցքային դրույթը: Սա է այսօրվա Հայաստանի հասարակական բարձիթողի ու անտերանոց վիճակի կրեդոն, սկսած երթևեկությունից, ինքնադատաստաններից մինչև աղբավայրերի այրել ու անտառների հրդեհ:     

Սովետի ժամանակ պահեստը թալանելուց հետո այրում էին, որ հետքերը կորցնեն ու տույժ/պակասուրդը մնա պետության վրա:  Նուբարաշենի աղբավայրը այրում են, մետաղներ կորզում, բիզնես անում` քաղաքի էկոլոգիայի ու քաղաքացիների թունավորման վրա թքած: Անտառները գիշեր-ցերեկ կտրում են, դրուժբի ձենը դարձել է անտառի էկոլոգիայի անբաժանելի մաս, հետո կտրածը թաքցնելու համար տարածքները այրում են, հետքերը կորցնեն: Սրանք բոլորը բազմաշերտ, բարդ խնդիրներ են, սկսած tragedy of commons-ից մինչև պետական ու համայնքային կառավարում, վերահսկողություն, կրթություն, ֆինանսներ, բիզնես մաֆիա, լիքը օղակներով խնդիրներ:    

Բայց Գարեգինի բարեմասնություններից կախվածների ու պատարագ-փարթի անող իշխանության համար դրանք կարևոր չեն, առանցքային, ամենշաբաթյա աշխատանք չեն, կարևորը իրենց իշխանությունը պահելն ու մարդկանց ուղեղը լվալն ա, մնացածը` ով ոնց կապրի, իր խնդիրն է»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր