KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Միայն պետությունը կարող է ունենալ պետական բյուջե. Փաշինյան

October 28, 2024
Share on FacebookShare on Twitter

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախկինում իր արած մի քանի դիտարկումներով:

«Դրանցից առաջինը «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» բանաձեւն է, երկրորդը՝ «հարստացիր եւ հարստացրու», երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես», 4-րդ բանաձեւը հետեւյալն է. «Հայերնիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», 5-րդ բանաձեւը. «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց»։

Այս բոլոր բանաձևերն ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ ու այդ դիտանկյունց մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև Հայաստանի Հանարպետության պետական բյուջե հասկացությանն ընդհանրապես»,- ասաց նա:

Շարունակելով, նա մանրամասնեց թե ինչ է պետական բյուջեն։

«Եվ ուրեմն  ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է: Երկրում կան տարբեր բյուջեներ՝ համայնքային, որ ձևավորում են համայնքներն ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, կան նաև ընտանեկան բյուջեներ: Չեմ կարծում, թե Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում,  նախապես պլանավորում են իրենց տարեկան եկամուտները, բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկների փաթեթեներ  չկան, չի նշանակում, թե ընտանեկան բյուջեներ չկան:

Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է հայեցակարգային տրամաբանությամբ ՀՀ բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է մեր բոլորիս, ՀՀ-ում ապրող և գործունեություն ծավալող քաղաքացիների ու բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում»,- ասաց Փաշինյանը:  

Վերջում հայտարարեց. «Միայն պետությունը կարող է ունենալ պետական բյուջե»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր